Երեկ Ուկրաինայում կայացան Գերագույն Ռադայի արտահերթ ընտրություններ,որին մասնակցեցին ընտրողների ընդամենը 52.42%...450 պատգամավորից բաղկացած Ռադայի 50% ընտրվում են համամասնական,իսկ մյուս 50%` մեծամասնական համակարգով...
Այս պահին ԿԸՀ ձայների 71.88% հաշվարկից հետո ունենք հետևյալ պատկերը.
1. "Ազգային Ճակատ" - 21.85%.. ղեկավար՝ Ա.Յացենյուկ
2. Պ.Պորոշենկոյի Բլոկ - .21.46%.. ղեկավար՝ Պ.Պորոշենկո
3. "Սամոպոմոշչ"միություն - 11,11%... ղեկավար՝Լվովի քաղաքապետ Ա.Սադովի
4. "Ընդդիմադիր Բլոկ" - 9.71%... ղեկավար՝ Յ.Բոյկո
5. Օլեգ Լյաշկոյի Ռադիկալ Կուսակցությունը - 7.39%... ղեկավար՝ Օ.Լյաշկո
6. "Բատկիվշչինա" ՀՄ - 5,67%... ղեկավար՝ Յ.Տիմոշենկո
Այս կուսակցություներն են հաղթահարել են 5% արգելքը և համամասնական ընտրակարգով ներկայացված են լինելու Գերագույն Ռադայում...
Մեծամասնական համակարգով այս պահին ավելի շատ պատգամավորներ են ընտրվել երկրի նախագահ՝ Պ.Պորոշենկոյի ղեկավարած "Պ.Պորոշենկոյի Բլոկ"-ից` 63 պատգամավոր... Վարչապետ Ա.Յացենյուկի "Ազգային Ճակատ"-ից ընտրվել են 17 պատգամավոր...."Զաստուպ" ագրարային միությունը, "Բատկիվշչինան", "Ընդդիմադիր Բլոկ"-ը ,"Ուժեղ Ուկրաինան" և ֆաշիստական "Աջ Սեկտոր"-ը մեծամասնական համակարգով դեռ ունեն 2-ական պատգամավոր...Չնայան նրան ,որ տխրահռչակ և ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ բարբաջանքներով հայտնի Օ.Տյագնիբոկի "Սվոբոդա" ՀՄ-ը (4.73%) 5% արգելքը դեռ չի հաղթահարել և համամասնական համակարգով պատգամավորներ չունի, սակայն մեծամասնականով հաղթանակ է տարել 5 ընտրատարածքներում... Մեկ պատգամավոր ընտրվել է "Սամոպոմոշչ"միությունից...
Սա կլինի առաջին օրենսդիր մարմինը Ուկրաինայում վերջին 96 տարվա մեջ, որտեղ չի լի Ուկրաինայի Կոմունիստական կուսակցությունը...Այս պահին նա հավաքել է ընդամենը 3.93%...
Հ.Գ.Տնտեսապես զարգացած Արևելյան Ուկրաինան պարտվեց "հետամնաց" և գյուղատնտեսական Արևմտյան Ուկրաինային...Այն լիովին կվերահսկվի հակառուսական կողմնորոշում ունեցող քաղաքական և նույնիսկ ռազմական ուժերի կողմից...Նորեկ է Լվովի քաղաքապետ Ա.Սադովիի ղեկավարած "Սամոպոմոշչ" միությունը,որը դեռ լիովին չի բացահայտված...Միայն մեկ փաստ կա՝նրա շարքերում ԲԱՑԱԿԱՅՈՒՄ են օլիգարխները և նախկին բարձրապաշտոնյաները...
Ուկրաինայի նախագահ Պ.Պորոշենկոն արդեն հայտարարել է,որ կողմ է կոալիցիոն կառավարության ձևավորմանը և կհամագործակցի բոլոր քաղաքական ուժերի հետ,բացի "Ընդդիմադիր Բլոկ" - ից, որը ներկայացնում է նախկին "Ռեգիոնների Կուսակցությունը"... Այս պահին Ռադայի պատգամավոր են ընտրվել երկու հայեր՝Արսեն Ավակովը,որը ներկայացնում է "Ազգային Ճակատ"-ը և Տիգրան Քոչարյանը "Ուժեղ Ուկրաինա"-ից...
Գագիկ Համբարյան Facebook