«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Շաբաթ օրը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանը Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում ամուսնացել է: Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում նորապսակներին օծել է Պարգև Սրբազանը:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նույն օրը պատգամավորը նշել է իր ծննդյան 37-ամյակը:

Ն. Կարապետյանի ամուսինը քաղաքականության հետ որևէ առնչություն չունի, ինչի համար էլ երևի որոշվել է հարսանեկան արարողությունն անցկացնել ընտանեկան միջավայրում: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամները չեն մասնակցել Կարապետյանի հարսանիքին»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: