«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.

«ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօրվանից սկսվելու են 2015թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկումները:

Մինչ այդ, սակայն, «ՉԻ»-ին հայտնի դարձավ, որ իշխանություններն այս տարվա բյուջեի հավաքագրման առումով հայտնվել են լուրջ խնդիրների առաջ, նրանց պարզապես չի հաջողվում ապահովել մուտքերը:

Իսկ պատճառը տնտեսության վիճակն է, որ օր օրի գնալով ավելի է վատթարանում, և հարկերն «ուղղակի քերելով են հավաքում»:
Այս փաստը չեն թաքցնում իշխանության ներսում՝ այդ մասին խոսելով բաց տեքստով:

Սակայն դա չի խանգարում, որ պաշտոնական վիճակագրության մեջ զանազան եղանակներով փորձեն թվանկարչության շնորհիվ ցանկալի ցուցանիշներ ամրագրել»,-գրում է թերթը:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: