«Հրապարակ» թերթը գրում է.
«Երևանյան դպրոցներում ուսուցիչներին շարունակում են ստիպել իրացնել «Արցախ լոտո» վիճակախաղը: Երեկ մեր խմբագրություն զանգահարած ուսուցչի ասելով, մեկ տոմսի արժեքը 2000 դրամ է. «Խայտառակություն է, ուսուցիչը չի կարող գնել, բայց ստիպված պետք է մի ձևով իրացնի, անհարմար է, ինչպե՞ս կարող ես ծնողին կամ աշակերտին ստիպես գնել այդ լոտոն»:
Նա տեղեկացրեց, որ նույնը կատարվում է նաև մանկապարտեզներում: Հիշեցնենք, որ վիճակախաղի գաղափարը ԼՂՀ իշխանություններինն է, գործում է անցած տարվանից: Նպատակը ղարաբաղյան ծագմամբ ապրանքներ ու բնակարաններ խաղարկելն է և տոմսերի վաճառքից ստացված գումարներն Արցախի վերաբնակեցման գործում ներդնելը: Նպատակն ազնիվ է, միջոցները` ոչ»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: