Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, ժամը 20.02-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհին` Վերին Պտղնի գյուղի «Ար ընդ Վի կոմֆորտ» խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բենզատար բեռնատարը շրջվել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածում. առկա է վառելիքի արտահոսք:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Դեռևս չբացահայտնված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 80 QQ 404 պետհամարանիշի (վարորդ Հ. Կ., ծնվ. 1982 թ.), «Շկոդա» մակնիշի 16 OS 084 պետհամարանիշի (վարորդ Վ. Ե.), «Տոյոտա» մակնիշի 34 ՕՕ 300 պետհամարանիշի (վարորդ Ա. Հ., ծնվ.1988 թ.), «Մերսեդես» մակնիշի 10 LS 988 պետհամարանիշի (վարորդ Վ. Մ., ծնվ.1961 թ.), «Տոյոտա» մակնիշի 34 ՍQ 750 պետհամարանիշի (վարորդ Ա. Պ.), «Միցուբիշի» մակնիշի 32 OU 279 պետհամարանիշի ավտոմեքենաները և «ԳԱԶ-53» մակնիշի 05 ՏՏ 661 պետհամարանիշի բենզատարը, ինչից բեռնատարը կողաշրջվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Հ.Կ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:


