ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը քիչ առաջ տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վայոց Ձորի, Սյունիքի և Լոռու մարզերում մառախուղ է:
Հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են երթևեկության համար:
Այժմ YerevanNews.am-ը տրանսպորտի և կապի նախարարության հասարակության հետ կապերի բաժնից տեղեկացավ, որ մառախուղն արդեն ցրվել է:


