«Հայաստանում չկա այնպիսի գյուղ, որ քայքայիչ աղանդ չլինի»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Դանիել Պետրոսյանը՝ հավելելով, որ գյուղերում մարդկանց գիտակցությունը այն աստիճանի չի զարգացել, որ հասկանան, թե ինչ քայքայիչ գործունեություն են ծավալում աղանդները:

Կազմակերպության վերջին ուսումնասիրությունների համաձայն, Հայաստանի գրեթե բոլոր մարզերում օրեցօր ավելանում են աղանդները:
Միացյալ երիտասարդական լիգան իր գործունեության ընթացքում բացահայտել է 50 քայքայիչ աղանդ: Համանախագահները համոզված են, որ դեռևս 200 չբացահայտված քայքայիչ աղանդի տեսակ կա: Անդրադառնալով վերջերս Եհովայի վկաների այն նախաձեռնությունը, որով փորձում են արդեն բացահայտ քարոզ անցկանցնել Երևանի փողոցներում, տեղադրելով իրենց ստենդները, Սևակ Հովհաննիսյանը նշեց, որ այդ մասին փորձել է արձագանքել, սակայն աղանդավորների գործունեությունը կանխելու փոխարեն, ոստիկանությունից իրեն խնդրել են այդ մասին բացատրություն գրել: Համանախագահների խոսքով, թե՛ պետությունը, և թե՛ ոստիկանությունը այս հարցում անգործության են մատված:

Նշենք, որ Միացյալ երիտասարդական լիգան հասարկական նախաձեռնություն է, որը վերջին երկու տարվա ընթացքում պայքար է սկսել քայքայիչ աղանդների դեմ: Նպատակն է հասնել նրան, որ օրենքի խստություն լինի և քայքայիչ կրոնական կազմակերպությունները օրեցօր չշատանան: