«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ ճանապարհային ոստիկանությունը, պարզվում է, դեռևս այս տարվա սկզբին տուգանել է ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանին: Ու սա առիթ է դարձել պատգամավորի և ոստիկանության միջև հեռակա հակամարտության, որը դեռ շարունակում է ծավածվել դատարանում:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ դեռևս 2014թ.-ի փետրվարի 14-ին ոստիկանությունը Թևան Պողոսյանի դեմ հայց է ներկայացրել դատարան, որպեսզի նրանից, հօգուտ ՃՈ-ի բռնագանձվի 50 հազար դրամ: Պատգամավորն իր հերթին հակընդդեմ հայց է ներկայացրել և պահանջում է վերացնել ոստիկանության՝ իրեն տուգանելու մասին ակտը:

Թևան Պողոսյանը պնդում է, որ իրեն տուգանելու համար պետք է ստանար խորհրդարանի համաձայնությունը»,-գրում է թերթը:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: