Քիչ առաջ Երևանի Պետական Համալսարանու ֆիզկուլտուրայի դասաժամին ուսանող է մահացել: Հաղորդվում է, որ դասի ժամանակ ուսանողը դարպասապահ է կանգնած եղել, միանգամից վատացել է ինքնազգացողությունը, քթից արյուն է եկել ու մահացել է: 

Ինչպես YerevanNews.am-ին հայտնեց ԵՊՀ Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն պետ Կարեն Գրիգորյանը տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը և ուսանողի մահվան պատճառ է եղել սրտի հետ կապված առողջական խնդիրները: 

«Պատճառը այն է, որ ուսանողը սրտի հետ կապված խնդիր է ունեցել: Դասի ժամանակ ընկել է, վայր է ընկել և շտապ օգնությունը չի հասցրել փրկել, տեղում մահացել է: Նա մահացել է ոչ թե ընկնելու այլ սրտի հետ կապված խնդիրների պատճառով»,- պարզաբանեց նա:  

Երիտասարդը ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող է եղել: