«Air Armenia» ավիաընկերությունը մի քանի ուղություններով դադրեցնում է չվերթները: Այս մասին հայտնում են YerevanNews.am-ի աղբյուրները:
Ըստ մեր տեղեկությունների՝ ընկերության համար արհեստականորեն ստեղծված անբարենպաստ իրավիճակի պատճառով ավիաընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել կտրուկ քայլերով իրականացնել կազմակերպության ֆինանսների ռեստրուկտուրիզացիա, բարեփոխել չվացուցակը մինչ դեկտեմբերի 20-ը՝ շեշտադրում անելով մեծ պահանջարկ ունեցող հիմնական ուղղություններով թռիչքների կազմակերպման վրա:
Ընթացիկ ժամանակահատվածում նախատեսվում է ներգրավել ֆինանսական միջոցներ, կատարել աշխատանքներ «Air Armenia»-ին պատկանող երկու օդանավերը վերադարձնելու ուղղությամբ և դեկտեմբերի 20-ից սկսած իրականացնել բոլոր թռիչքները ըստ նախկինում հայտարարված ձմեռային չվացուցակի: