Կառավարությունը մի հիմնավորում է տալիս, ըստ որի ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունքի հասկացությունը չի համապատասխանում նրա էությանը, այս է պատճառը, որ ուզում են ընդունել նոր օրենքի օրինագիծը: Օրինագծի ընդունումը չարաշահումների հետևանք է եղել, չարաշահումներ են տեղի ունեցել, որոնք հայտնաբերվել են պետական մարմիններում աշխատողների շրջանում, այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը:
Դավիթ Սարգսյանի կնոջ հղիության նպաստի ահռելի չափերի մասին խոսելիս Միքայել Փիլիպոսյանը հայտնեց, որ. «Աշխատող մայրերի նպաստի կրճատումները հագեցնելու են ծնելիության նվազմանը: Ամբողջ հարցը հենց նրանում է, որ մեր կառավարությունը արատավոր երևույթները վերացնելու դեմ պայքարի փոխարեն, պայքարում է, որ ժողովուրդի մի քանի կոպեկ ստանալու դեմ: Դա կլինի հիվանդության ժամանակ արձակուրդ գնալուց, կամ կանանց հղիանալուց»:
Որտեղ են գնալու աշխատողների կուտակված գումարները Հայաստանի արհմիությունների կոնֆեդացիայի իրավաբանական բաժնի պետը մանրամասնեց. «Այս կուտակված գումարները փակելու են այն ծախսերը, որոնք օլիգարխները թալանել են պետբյուջեյից»: Փաստորեն կարելի է համարել, որ ֆինանսների նախկին նախարարի կնոջը հղիության նպաստը 20 մլն դրամ տրամադրելը պետք է փակեն մյուս աշխատող կանանց չստացած աշխատավարձերով:
Ստացվում է, որ կառավարությունը պայքարում է այս կերպ այն կանանց դեմ, ովքեր աշխատանքի են անցնում հղիության ժամանակ, հույս ունենալով հղիության արձակուրդի ժամանակ ստանալ այն գումարը, որը ստանում էին աշխատելիս: Իսկ նրանք հիմնականում պաշտոնյաների կանայք են և ընդունվում են բարձր վարձատրվող հիմնարկներում:
«Դավիթ Սարգսյանի դեպքը միակն է, որ խոսվում է, բայց որքան կան դեպքեր այսպիսի, որոնց մասին չի խոսվում»,- հայտնեց Միքայել Փիլիպոսյանը: Իսկ YerevanNews.am-ի այն հարցին, թե այս դեպքում արդյոք կառավարությունը չի պայքարում հենց իր դեմ պարոն Փլիլիպոսյանը որևէ ստույգ պատասխան չտվեց: