Ժամեր առաջ՝ ԱՄՆ Գլենդել քաղաքի բժշկական կլինիկաներից մեկում իր մահացել է շատ սիրելի դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը` կարգին Հասոն:
Ընկերներն ու պարզապես ` Հասմիկին ճանաչողնեն ու սիրողները` ցավակցական խոսքեր են գրում դերասանուհու ֆեյսբուքյան էջում: Դերասանուհու ամուսինը իր ֆեյսբուքյան էջում շատ հուզիչ գրառում է կատարել կնոջ մահվան կապակցությամբ: «Ես միշտ սիրելու եմ քեզ, կյանքս: Մենք մյուս կյանքում էլ ենք իրար հետ լինելու»,- գրել է նա:
Հասմիկն ընդամենը 34 տարեկան էր. 2012 թվականին մեկնել էր Միացյալ Նահանգներ, որտեղ էլ մեկ տարի անց ամուսնացել էր երգեհոնահար Լևոն Աբրահամյանի որդու՝ Ներսեսի հետ:
Դերասանուհին ծանր հիվանդ էր՝ ուռուցք ուներ:
YerevanNews.am-ը ցավակցում է դերասանուհու ընտանիքին, հարազատներին և ընկերներին: