Երեկ՝ նոյեմբերի 2-ին Դոնեցկի և Լուգանսկի հանրապետություններում տեղի են ունեցել պատմության մեջ առաջին Ազգային Ժողովի ընտրությունները: Ինչպես հայտնում են դիտորդները երկու հանրապետություններում էլ մասնակիցների թվաքանակը գերազանցել է բոլոր սպասելիքները:
Այսօր՝ նոյեմբերի 3-ին, կենտրոնական ընտրատարածքները կհրապարակվեն Դոնբասի բնակիչների կամքը, որը սակայն չեն ընդունում ոչ միայն Կիևում, այլև ԱՄՆ-ում ու Եվրոպայում: ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ այս ընտրությունները հանդիսանում են Մինսկի համաձայնագրի պայմանների լուրջ խախտում:
Դոնեցկյան Հանրապետությունում անցկացված ընտրություններում առաջատար գործող վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն շնորհակալություն է հայտնել ընտրողներին և խոստացել է ապահովել տնտեսության վերականգնում ու խաղաղ ապագա: