«Պետք է հասկանանք, որ ամենառաջին խնդիրը այստեղ նրանում է, որ ցանկացած խնդրի կանխարգելում անհամամեմատ ավելի էժան է, և հնարավոր է անել ավելի մարդկային պայմաններում, քան ցանկացած տեսակի ոչնչացումը»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործականի հայաստանյան ներկայացուցիչ, կենդանապաշտպան Նարե Արամյանը, անդրադառնալով Հայստանում թափառող շների հիմնախնդրին և կենդանիների գլխաքանակի վերահսկմանը:
Նարե Արամյանի խոսքով՝ արդեն որ 4 մլն դոլար մեր բյուջեից հատկացվել է թափառող շների հիմնախնդրին, իբրև թե նրանց «վնասազերծելու», բայց իրականում սատկացնելու նպատակով:

Կենդանապաշտպանը նշեց, որ եթե այսօր էլ սկսենք կանխարգելման վրա դնել շեշտը, 5 տարի հետո կունենաք բացարձակ մաքուր և թափառող կենդանիների առումով անվտնագ քաղաք: «Ամենակարևորն այստեղ նրանում է, որ եթե չլինի հանրային վերահսկողություն և չլինի սա կառավարական մակարդակով դրված խնդիր, այսինքն, եթե քաղաքապետարանին «չազատենք» այդ խնդրից ու չդնենք հանրապետական մաշտաբի վրա, ապա այն երբև չի լուծվի»,- նշեց Ն. Արամյանը՝ հավելելով, որ թափառող շների քանակի վերաբերյալ յոթ տարիների ընթացքում չկա որևէ հայեցակարգ, չկա որևէ հետազոտություն, չկա քանակական հաշվառում և քարտեզագրում:

«Եթե չկա որևէ ռազմավարություն, հասկանլի է, որ խնդրի հետագա լուծումը բացարձակ անիմաստ է»,-նշեց փորձագետը՝ հավելելով, որ խնդիրը ոչ թե քաղաքապետարանի, այլ կառավարության պատասխանատվության տակ պետք է լինի, որովհետև եթե չլինեն ընդհանուր հանրապետության տարածքով հաշվառված տվյալներ, խնդրի լուծումը միմայն քաղաքային մակարդակով անհնար է:

Հիշեցնենք, որ ըստ Երևանի քաղաքապետարանի 8 տարի առաջ ստորագրված տենդերի համաձայն, պետբյուջեից ամեն տարի 220 միլիոն դրամ դուրս է գրվում՝ թափառող հիվանդ շներին քնեցնելու, առողջներին՝ ստերիլիզացնելու համար: Սակայն մի շարք հասարակական կազմակերպություններ փաստում են, որ միմիայն սպանդի մեթոդն է կիրառվում:

Նշենք, որ ասուլիսին հրավիրված են եղել նաև այդ ծրագիրն իրակացնելու իրավունքը մրցութային կարգով շահած «Յունիգրաֆ-իքս» կազմակերպության ներկայացուցիչները, ովքեր, սակայն անհայտ պատճառներով ներկա չգտնվեցին քննարկմանը: Նարե Արամյանը նշեց, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նույնպես իր դժգոհություն է հայտնել տվյալ կազմակերպխության գործունեութիյան վերաբերյալ: «Անհասկանլի է, թե ինչպիսի թվեր են ներկայացնում այն դեպքում, երբ մենք փողոցում այսքան մեծ թվով թափառող կենդանիներ ենք տեսնում: