«Հրապարակ» թերթը գրում է.
«Կառավարությունում առկա թափուր պաշտոնների նշանակման հարցը ձգձգվում է՝ մասամբ պայմանավորված նաև կառավարության անդամների հաճախակի դարձած արտերկրյա գործուղումներով: Փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի և Վայոց Ձորի մարզպետի պաշտոնները դեռ զբաղեցված չեն:
Երեկ կառավարության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ վաղվա նիստում կլուծվի Վայոց Ձորի մարզպետի հարցը: Ինչպես և գրել էինք, կնշանակվի Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը, իսկ փոխվարչապետի պաշտոնի ամենահավանական թեկնածուն մնում է սուպերնախարար Գագիկ Խաչատրյանը, ում Սերժ Սարգսյանը վերապահել է Հովիկ Աբրահամյանի հակակշռի դերը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: