ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքով մեղադրված, նախկինում 9 անգամ դատված Արմեն Թամարյանը ինքնասպանության փորձ է կատարել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում:
Այս կերպ կալանավորը բողոքել է իրեն առաջադրված մեղադրանքի դեմ YerevanNews.am-ի լրագրողին հայտնեց ՔԿՎ Հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Արմեն Թամարյանը ինքնասպանության գործը կատարել է հոկտեմբերի 31-ին խցի պատուհանի մետաղյա ճաղավանդակից սավանը և ծածկոցի կտորները կախել է և որպես պարան օգտագործել:
Ինքնասպանության փորձը կանխվել է ՔԿՎ աշխատակիցների կողմից: