Տիգրան Պետրոսյանը ազատության մեջ է. այս մասին YerevanNews.am-ի լրագրողին հայտնեց նրա փաստաբան Արա Զաքարյանը: «Ցեղակրոն» կուսակցության անդամը անցած տարի նույն օրը ձերբակալվել էր և մեկ տարի ազատազրկման դատապարտվել:
«Ինչպես բոլոր նորմալ մարդիկ, Տիգրան Պետրոսյանը շատ ուրախ և ոգևորված էր, որ ազատ արձակվեց: Նրա ընկերների մասին չհարցրեցի, քանի որ չէի ուզում ծանրաբեռնել նրան իր համար այսքան ուրախ օրվա կապակցությամբ: Առողջական վիճակն էլ լավ է»,- նշեց փաստաբանը իր պաշտպանյանլի մասին:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահենը, պայմանական ազատազրկվել էր:


