Մոսկվայում բնակվող մեր հայրենակից, տնտեսագետ Նարինե Օհանյանից, ով աշխատում է մոսկովյան հեղինակավոր ֆիրմաներից մեկում «Հժ»-ն հետաքրքրվել է Ռուսաստանում տիրող ընթացիկ իրավիճակի մասին
- Տեղի հայերի մոտ ի՞նչ տրամադրաթյուններ են: Հայաստանի պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանից ՀՀ եկող տրանսֆերտները, հունիսից սկսած, ամսեամիս պակասում են 8-10 տոկոսով՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
- Միջին բիզնեսը այստեղ շատ վատ վիճակում է, պահանջարկը կտրուկ ընկել է, բոլոր նրանք, ովքեր աշխատում են արտասահմանյան արտադրության հիմքի վրա, արտասահմանյան ապրանքներ են վերավաճառում, դրանց հենքի վրա արտադրում ապրանքներ, բոլորի մոտ շատ ծանր վիճակ է: Բոլոր կիսաֆաբրիկատները գալիս են Եվրոպայից, և բնականաբար, ամեն ինչ թանկացել է, ամեն ինչ բերում է նրան, որ պահանջարկն ընկնում է: Իսկ մեր հայրենակիցները հիմնականում զբաղված են միջին բիզնեսում ու այստեղ հիմա կրիզիս է: Իմ ամուսնու մոտ էլ շատ ծանր իրավիճակ է:
- Խանութներում այս պահին ի՞նչ վիճակ է։
- Բառացիորեն անցյալ շաբաթ ես 3-4 օր չէի եղել այդ խանութում, մտա ու լոլիկ գտա և ապշեցի: Արժեր 120 ռուբլի, խաղողը 125 ռուբլի, նախկինում լոլիկը այս սեզոնին 60-70 ռուբլի էր: Չեն թողնոմ, որ դատարկ լինի, բայց, ասենք, խանութի կեսը վարունգ է լցրած, կեսը սոխ է լցրած, տեսականին շատ փոքր է, մրգեր չկան: Եղածը շատ թանկ է Եվրոպական ապրանք հատուկենտ հնարավոր է գտնել:
- Բայց տարբեր հարցումներով, կարծես թե Պուտինի վարկանիշն ընկնում է
- Այո, Ղրիմի իրադարձություններից հետո անցյալ շաբաթ առաջին անգամ հայտարարեցին, որ Պուտինի վարկանիշն ընկել է: Իսկ այդ հայրենասիրական հռետորիկան որ կար, ասում էին մենք ուժեղ ենք, մենք կռուտոյ ենք, մենք Ղրիմը վերադարձրինք, Ուկրաինայի կեսը կվերցնենք և այլն, նման բաներ էլ չեն ասում, հիմա լռում են բոլորը:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: