2010 թվականից հետո առաջին անգամ ԱՄՆ-ի Տեխաս նահանգում կին են մահապատժի ենթարկելու: Գրում է News.com.au  կայքը:

Քիմբերլի ՄաքՔարթին դատապարտված է գողության և իր 71-ամյա հարևանուհու սպանության համար: Նա իր հարևանուհու տուն է մտել շաքարավազ վերցնելու պատրվակով, իսկ հետո դանակի մի քանի հարվածներ է հասցրել թոշակառու կնոջը, ինչպես նաև մատն է կտրել մատանին վերցնելու համար:

Երեք շաբաթ առաջ նրա գործը հրաժարվել են քննել, չնայած նրա իրավաբանների բողոքներին, թե իբր վճիռը ռասայական հիմք ունի:

Առաջին անգամ ՄաքՔարթիին դատապարտել են 2001 թվականին, սակյան հաշվի առնելով այն, որ հարցաքննությունը կատարվել է առանց ՄաքՔարթիի իրավաբանների ներկայաության` վճիռը չեղյալ են հայտարարաեՙլ: 2002 թվականին ՄաքՔարթին մեղավոր ճանաչվեց և մահապատժի դատապարտվեց:

ԶԼՄ-ի տեղեկացմամբ`  ապացույցներ կան, որ ՄաքՔարտին  սպանել է ևս 2 ծեր կանանց:

ՄաքՔարտին 10 կանանցից է, որոնք սպասում են իրենց մահապատժին, սակայն նա միակն է, որի պատժի իրականացման օրը արդեն որոշված է: