Այսօրվա Կառավարության նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ մի քանի արաջարկներով, որոնց թվում էին՝ փոփոխություններ իրականացնել Կառավարության կառուցվածքի մեջ և միավորել Արտակարգ իրավիճակների և Տարածքային կառավարման նախարարությունները:
Ինչպես նաև Հովիկ Աբրահամյանը առաջարկեց ստեղծել Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն:
Նախագիծը մանրամասն ավելի ուշ կներկայացնի Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: