Փոփ-երաժշտության թագուհու ընտանիքում պրոբլեմը գլուխ բարձրացավ այն ժամանակ, երբ Մադոննայի ավագ եղբայր՝ հարբեցող Էնտոնի Չիկոննեն դիմեց Մադոննային՝ օգնություն խնդրելու նպատակով:
էնտոնին բողոքել է լրագրողներին այն բանի համար, որ նա չունի ո՛չ տուն, ո՛չ էլ փող բուժվելու համար: Իսկ վերջերս նա հարբած ժամանակ կոտրել է կողոսկրերը: Այս պահին նա ապրում է ավտոտնակում: Լրագրողները այս ամբողջի մասին տեղեկացրել են Էնտոնիի հայտնի քրոջը՝ Մադոննային:
Մադոննան կտրականապես հրաժարվել է ֆինանսական որևէ օգնություն ցուցաբերել հարազատ եղբորը:
Այսպիսով Մադոննան որոշել է ցույց տալ բնավորության ամրությունը: Միակ հարազատը, որ խրախուսեց Մադոննայի որոշումը մյուս եղբայր, երգիչ՝ Մարիոն էր, ով ևս հրաժարվեց օգնել Էնտոնիին:
Նշենք, որ քույր ու եղբայր վաղ տարիքից ունենցել են վատ հարաբերություններ: