Civilnet.am-ի «Քո գրպանից» հաղորդման ժամանակ ներկայացվում է, թե որքա՞ն գումար է պետբյուջեից տրամադրվել Սևանի թերակզղում գտնվող նախագահի աշխատակազմի ամառանոցների վերանորոգման համար:
2010թ ՀՀ նախագահական աշխատակազմը նախատեսել է հիմնանորոգումներ անցկացնել Սևանի թերակղզու պետական ամառանոցի 2-3-րդ շենքերում, հատկացնելով` 22 մլն-26 մլն դրամ գումար:
Նույն թվականին նախագահի աշխատակզմը կնքել է ևս 6 պայմանագիր, որոնցով հատկացրել է մոտ 239 մլն դրամ Կոնդի առաձնատների, Սևանի ամառանոցների տարածքում և նախագահի աշխատակազմի վարչական համալիրում հիմնանորոգման, հարդարման աշխատանքների համար:
2011թ հատկացվել է ևս 145 մլն դրամ Սևանի թերակղզու տարածքում հիմնանորոգման աշխատանքների իրականացմանը:
Բոլոր ներդրումները կատարվել են մեկ անձից` գնման ձևով, ֆինանսավորվելով 2010-2011թթ պետական բյուջեից:
Ընդհանուր առմամբ վերանորոգումների համար ծախսվել է շուրջ 432 մլն դրամ գումար:
Ի դեպ, նշենք, որ 2012թ պետական բյուջեով այդ գումարի կեսն է նախատեսվել հատկացնել աղետի գոտու և փախստականներին բնակարաններով ապահովմանը: