«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Տավուշի մարզի խանութներում հիմա տնական հավերի ձվեր չեն վաճառվում: Եղանակը ցրտել է, և տնական հավերը քիչ թվով ձվեր են ածում: Գյուղացիներն էլ նախընտրում են սնվել իրենց հավերի սակավաթիվ հավկիթներով և ոչ թե դրանք վաճառքի հանել: Իսկ տնական հավկիթի սիրահարները ստիպված են բավարարվել խանութներում առկա, Հայաստանի տարբեր թռչնաֆաբրիկաների կամ արտերկրից Հայաստան ներկրված արտադրանքով: Այն էլ` զգալիորեն թանկ գնով:

Արդեն մի քանի օր է, ինչ Նոյեմբերյան քաղաքում հավկիթները վաճառվում են հատը 100 դրամով: Խանութների վաճառողներն ասացին, որ նախորդ խմբաքանակի հավկիթները վաճառվում էին հատը 60-80 դրամով: Այսպիսով` հավկիթի գնի նշանակալի թանկացում է տեղի ունեցել: Հետաքրքիր է՝ արդյոք այս հարցով ՀՀ տնտեսական մրցակցության հանձնաժողովը որևէ բացահայտում կանի»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: