Նոյեմբերի 6-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի մոտ ընկել և ուշագնաց է եղել մոտ 45 տարեկան Անդրանիկը, հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Շտապօգնության խումբը նշված հասցեում հայտնաբերել է տղամարդու դիակ:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 1971 թ. ծնված Անդրանիկ Պարսամյանի դիակը` կրծքավանդակի ձախ ստորին հատվածի կողային մակերեսի կտրած-ծակած վերքով:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.00-ին, Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում Ա. Պարսամյանի հետ վիճաբանել են 1989 թ. ծնված Արթուր Ա.-ն և 1971 թ. ծնված Սարո Հ.-ն, որի ժամանակ Արթուր Ա.-ն սուր ծակող-կտրող գործիքով հարվածել և սպանել է Անդրանիկ Պարսամյանին:
Ժամը 03.30-ին Արթուր Ա.-ն և Սարո Հ.-ն Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի մի տնից բերման են ենթարկվել բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Արթուր Ա.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն: