ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 7-ին, ժամը 09.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարներ փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

ԱԻՆ մամլո ծառայությունը հայտնում է, որ դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են Գ.Գ.-ի դին (1951թ.):