«Հրապարակ» թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ անցած շաբաթ օրը նախագահականում իսկապես տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպումը: Սակայն «կողմերը» պայմանավորվածության չեն հանգել, քանզի Ծառուկյանի դարդն ու ցավը եղել են ոչ այնքան ոչ իշխանականների 12 կետանոց դավթարն ու եռյակի սրտին ծանարացած ազգի վիճակը, որքան սահմանադրական բարեփոխումների ճակատագիրը:

Հայտնի է, որ Ծառուկյանը ևս սկսել է ամբիցիաներ դրսևորել և որոշակի սպասումներ ունի նախագահ ձեռնադրվելու առնչությամբ, մանավանդ, որ նույն աղբյուրների փոխանցմամբ, մինչ Հովիկ Աբրահամյանի նշանակումը, նա դեմ չի եղել դառնալ վարչապետ, Սերժ Սարգսյանը չի համաձայնել: Շաբաթ օրվա հանդիպման ժամանակ կողմերը հանրագումարի չեն եկել. Սերժ Սարգսյանը միանշանակ պնդել է՝ սահմանադրական փոփոխություններն այլընտրանք չունեն, պայմանավորվել են հանդիպել 10 օր հետո, նոյեմբերի կեսին՝ ևս մեկ անգամ հարցը քննարկելու: Սակայն Գագիկ Ծառուկյանը, չսպասելով այդ հանդիպմանը, հայտարարել է, որ սկսում է մարզերում միասնական շտաբերի ձևավորումը: Ըստ լավատեղյակների՝ առաջ ընկնելու խորհուրդը տվել են նրա քաղաքական «հայրերը»՝ հորդորելով փաստի առաջ կանգնեցնել Ռուսաստանից վերադարձող Սերժ Սարգսյանին»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: