Քիչ առաջ Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն բացօթյա ասուլիսի ժամանակ խոսեց իր և Հովիկ Աբրահամյանի հանդիպման մասին:

 «Երբ պարոն Աբրահամյանը ինձ այցելեց, սա քաղաքավարական այց էր: Որևէ բովանդակության մասին չխոսեցինք: Ես նրան ասացի, որ իրեն չեմ տեսնում որպես միջնորդ, սուրհանդակ: Ինքը չի կարող Սարգսյանի անունից որևէ բան առաջարկել: Բովանդակության մասին ես կխոսեմ միայն պարոն Սարգսյանի հետ»,-իր խոսքում նշեց Ր. Հովհաննիսյանը:

Վերջինս նշեց, որ ինքը համաձայն չի Հովիկ Աբրահամյանի հնչեցրած այն կարծիքի հետ, որ Հովիկ Աբրահամյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը որակել է որպես վերջնագիր:

«Ես էապես համաձայն չեմ նրա հետ, որվհետև ինքը գնահատական տվեց իմ հաց չուտեու մասին, որպես վերջնագիր, ես վերջին անգամ եմ ասում, որ որ այս վեջնագիրը ինձ համար է, թող չասի, որ իմ հաց չուտելը վերջնագիր է»,-նշեց Ր. Հովհաննիսյանը:

Վերջում հավելեց նաև, որ ինքը չի սպասում Սերժ Սարգսյանի այցելությանը: