Թուրքիայի ներկայիս վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հուզվել և սկսել է արտասվել, երբ լսել է Բուրսա կատարած այցի ընթացքում կառավարության խոսնակ Բյուլենթ Առընչի ելույթը: Ինչպես տեղեկացնում է CNNTurk հեռուստաընկերությունը՝ կառավարության խոսնակը պատմել է Բուրսայի մզկիթից դուրս գալու պահին տեղի ունեցած միջադեպի մասին:
Մի քաղաքացի մոտեցել է Բյուլենթ Առընչին ու ասել նրան. «Դուք մուսուլմանների հզորությունն եք»: Եվ ահա այս հուզիչ խոսքերից հետո Դավութօղլուն չի դիմացել և սկսել է արտասվել: