«Արմեն Կարապետյանը գցել է իրեն Նաիրի բժշկական կենտրոնի երրորդ հարկից: Հիվանդանոց գրանցվել է շաբաթ օրը նևրոտիկ համախտանիշով: Նրա առաջին բուժօգնությունը կազմակերպել ենք և տեղափոխել Էրեբունի բժշկական կենտրոն»,- YerevanNews.am-ի լրագրողի հետ զրույցում հայտնեց Նաիրի բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման ծառայության ղեկավար Անատոլի Գնունին:

Մեր այն հարցին, թե ինչու են տեղափոխել Էրեբունի բժշկական կենտրոն Անատոլի Գնունին պատասխանեց. «Արմեն Կարապետյանին անհրաժեշտ էր տեղափոխել բազմապրոֆիլային հիվանդանոց, որտեղ կա և՛ նեյրովիրաբույժ, և՛ թոքային վիրաբույժ, և մնացած բոլոր անհրաժեշտ մասնագետները, որոնք կապված են նրա տրավմայի հետ»:

Պատճառի մասին զրույցից ոչինչ չհաջողվեց պարզել, որովհետև անգամ կինը ի զորու չէր խոսել այդ թեմայով. «Այսօր այնքան շատ պատճառ կարող է դրա համար լինի, որ ասելու չի: Համենայն դեպս պատճառը Նաիրի բշկական կենտրոնի աշխատակազմի հետ կապված չի եղել: Իսկ թե ինչ անձնական պատճառ է ունեցել, դա ես չգիտեմ: Դա պատահել է կնոջ ներկայությամբ: Կինը ևս շոկային վիճակի մեջ է ներկա պահին, և նրանից պարզել ոչինչ չի հաջողվում: Մանրմնական վնասվածքներ ստացել է, մասնավորապես մեր մոտ պարզեցինք երկու սրունք-թաթային ոսկորների կոտրվածքներ: Սակայն, նրա կյանքին սպառնացող որևէ վնասվածք չի ստացել: Մնացածը Էրեբունի բժշկական կենտրոնում կհետազոտեն և վիճակը կկարգավորվի»: