Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ԱԺ նիստի ժամանակ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը դիմեց պատգամավոր Հեղինե Բիշարյանին՝ նշելով թե ինքը երբեք սուտ չի խոսում:
«Հայաստանի Հանրապետությունում չկա կիլոգրամով մաքսազերծում: Դա տոնավաճառում կանգնած քաղաքացիների առօրյա խոսակցականն է: Դա նշանակում է, որ մեր քաղաքացիները, ովքեր համապատասխան գործունեություն են իրականացնում տոնավաճառներում, այո, նրանք վճարում են ապրանքներ տեղափոխողին յուրաքանչյուր կգ-ի համար, որովհետև ծախսային հաշվարկը կատարում են յուրաքանչյուր կգ-ի համար»:
Մանրամասները՝ տեսանյութում: