Այսօր՝ նոյեմբերի 10-ին, Երևանում տեղի է ունեցել ինքնասպասնություն: Առավոտյան ոստիկանություն ստացվել է զանգ, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի ցած է նետվել: Տվյալ հատվածում կանգնեցվել է երթևեկությունը, քանի որ դին գտնվել է փողոցի մեջտեղում: Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա բաժնի քննիչները: Ըստ նախնական տեղեկությունների, ինքնսապանություն գործած քաղաքացին կլինի մոտ 25-30 տարեկան, ում ինքնությունը ոստիկանությունը ճշտում է:
Քաղաքացին ցած է նետվել Կիևյան կամրջից (ֆոտո)


