Խոյ. Հնարավոր են առանձին լարված պահեր, բայց ընդհանուր առմամբ օրը բարեհաջող է: Գործընկերների հետ փոքր տարաձայնությունները սրտին մոտ մի ընդունեք և այդ ամենին վերաբերվեք այնպես, որ դրանք հետևանքներ չեն ունենա և արագ կմոռացվեն: Գլխավորը՝ որ կարողանաք կարևոր հարցերի հետ կապված վերջնական որոշումը հետաձգել և չշտապել վերջակետ դնել: Դրա համար ամենահարմար պահը չէ այսօր: Հնարավոր են ֆինանսական դժվարություններ, որոնք հետևանք են ձեր սխալ որոշումների: Աշխատեք խուսափել չծրագրավորված գնումներց (հատկապես խոշոր), օրվա երկրորդ կեսին:

Ցուլ. Բարենպաստ օր է նոր ձեռնարկումների, խոշոր ծրագրերի կյանքի կոչման համար: Ամեն քայլափոխի հաջողությունը ուղեկցում է ձեզ: Գլխավորը՝ ճիշտ ընտրեք այն գործը, որը ձեզ հոգեհարազատ է: Հիշեք, որ այսօր ճիշտ որոշումները ջրի մակերեսին են և կարիք չկա հասարակ հարցերի պատասխանները գտնելու վրա գլոխ կոտրել: Օրը բարենպաստ է նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Ցուլերն այսօր հեշտ են լեզու գտնում սիրելիների հետ, ստեղծում են ներդաշնակության և փոխըմբռնման մթնոլորտ: Կարելի է հյուրեր ընդունել, ընտանեկան տոներ կազմակերպել, երեխաների և մեծահասակների համար ժամանցի ձևեր մտածել: Այսօր դուք այդ ամենը կանեք գերազանց:

Երկվորյակ. Օրվա սկզբում հնարավոր են դժվարություններ, շատ Երկվորյակների հարկ կլինի լուծել ֆինանսական բնույթի ոչ պարզ հարցեր: Իրավիճակը բարդ է այնքանվ, որ հնարավո չէ որևէ մեկից խորհուրդ հարցնել և դրա ժամանակն էլ չկա: Ամեն ինչ ստիպված կլինեն ինքնուրույն հաղթահարել: Բարեբախտաբար նրանց հետ է սուր կանխազգացողությունը, որի վրա հնարավոր է հենվել: Փոխարենը օրվա երկրորդ կեսը անհամեմատ ավելի բարեհաջող է և կբերի բազում հաճելի անակնկալներ: Անձնական կյանքում շատ բան փոխվում է դեպի լավը, Չկան անհասանելի նպատակներ: Ձեզ պետք կգան որոշ գիտելիքներ հոգեբանությունից և, իհարկե, մարդկանց հարցում կողմնորոշվելու ունակությունը:

Խեցգետին. Գործնականության տեսանկյունից օրը բարեխաջող է: Բոլոր մասնագիտական դժվարությունները և աշխատանքային խնդիրները հաղթահարում եք արագ և արդյունավետ: Շատ Խեցգետիններ կստանան անսպասելի և գայթակղիչ գործնական առաջարկներ, կսկսեն համագործակցել մարդկանց հետ, ովքեր նրանց համար կբացեն նոր հորիզոններ: Երեկոյան բարձր կլինի ստեղծագործական ներուժը: Այդ պատճառով էլ օրվա այդ հատվածը խիստ բարենպաստ է երևակայություն և ոչ միանշանակ մոտեցում պահանջող գործերի համար: Եթե ռոմանտիկ տեսակցություն ունեք, կարող եք չանհանգստանալ՝ այն անմոռաց կդառնա:

Առյուծ. Օրը հարուստ է տարբեր տեսակի դժվարություններով, բայց դուք դրանք հաղթահարում եք թեթև, հիմնականում՝ հնարամտության հաշվին: Այդ գործընթացը կարող է նույնիսկ ձեզ հաճույք պատճառել: Շրջապատի մարդիկ հետաքրքրությամբ հետևում են, թե ինչպես եք դուք գնում հաջողության հետևից: Ինչ-որ մեկը կարող է նույնիսկ նախանձել, բայց խանգարել՝ չի համարձակվի: Օրը բարենպաստ է ազդեցիկ դեմքերի և պաշտոնյաների հետ շփումների համար: Ընտանեկան ճակատում հնարավոր են թյուրիմացություններ, տարաձայնություններ, բայց դրանք ժամանակավոր են, և ընտանիքի անդամները հասկանում են դա: Շատ Առյուծների համար օրը հիշարժան կդառնա ռոմանտիկ պատմություններով, նրանք հեշտությամբ կսիրահարվեն՝ գլուխը կորցնելու աստիճան:

Կույս. Ամեն ինչ չէ, որ հաջող է ստացվում, բայց մի հուսահատվեք: Ձեզ կհաջողվի դուրս գալ դժվարին իրավիճակներից, միչև վերջ հասցնել կարևոր գործերը, կյանքի կոչել նոր մտահղացումներ: Գլխավորը՝ չշտապել և չափից դուրս լուրջ չընդունել ձեր բարեկամների անվերջ խորհուրդները: Աշխատանքին վերաբերող կարևոր հարցերի և երկարաժամկետ համագործակցության հետ կապված որոշումներ կայացնելը ցանկալի չէ: Երեկոն բարենպաստ է մտերիմ մարդկանց հետ շփումների, ռոմանտիկ տեսակցությունների, ընկերական երեկոների համար: Այն Կույսերը, ովքեր կնախընտրեն երեկոն անցկացնել միայնակ, հնարավոր է, մռայլ մտքերի հաղթահարման հետ կապված խնդիրներ ունենանան: Սպասելի է ինքնազգացողության թեթև վատացում:

Կշեռք. Օրվա առաջին կեսը մասնագիտական բնագավառում նոր հնարավորություններ կընձեռի ձեզ, իսկ նրանք, ովքեր դեռ չեն կողմնորոշվել նպատակակետերի հարցում, հետաքրքիր գաղափարներ կհղանան: Օրվա այդ ժամանակահատվածը հաջող կդասավորվի նաև նանց համար, ում հետաքրքրությունները կլինեն ընտանիքի և անձնական կյանքի շրջանակներում: Դուք կհասկանաք մարդկանց, կգուշակեք մտերիմների թաքուն ցանկությունները, կնպաստեք դրանց իրականացմանը: Օրվա երկրորդ կեսին իրենց զգացնել կտան որոշ հին խնդիրներ, հնարավոր է՝ ծագեն նորերը: Թե մեկը և թե մյուսը ձեր հակառակորդների ձեռքի գործն են, ովքեր կարողացել են հմուտ կերպով որպես բարեկամ ներկայանալ: Շատ Կշեռքներ կզղջան, որ այդքան դյուրահավատ են գտնվել նրանց նկատմամբ:

Կարիճ. Վատ օր չէ աշխատանքի համար: Առաջին հերթին սա վերաբերում է այն Կարիճներին, ում գործունեությունը կապված է մանկավարժության, լրատվության և բժշկության հետ: Ձևավորվում են ամուր գործնական կապեր, կարելի է աշխատանքի փոփոխության կամ ինքնուրույն առևտրային գործունեություն սկսելու հետ կապված հարցեր քննարկել: Ձեր տեսակետը սիրով կլսեն այն մարդիկ, ում կյանքի փորձին ու գիտելիքներին դուք մեծ հարգանքով եք վերաբերվում: Նշանի շատ ներկայացուցիչների օրվա ընթացքում կճնշի ամհասկանալի մի անհանգստություն, որ կխանգարի կենտրոնանալ, կողմնորոշվել իրավիճակներում, հասկանալ, թե որն է տվյալ պահի ճիշտ պահելաձևը: Միայնակ հաղթահարել այդ զգացումը հեշտ չի լինի: Ավելի լավ է դիմեք այն մարդու օգնությանը, ում հանդեպ անտարբեր չեք:

Աղեղնավոր. Դուք այսօր հրաշալի եք հարաբերվում ձեր գործընկերների և ղեկավարների հետ. այդ պատճառով էլ մասնագիտական գործունեության մեջ հասնում եք նկատելի հաջողությունների: Օրը բարենպաստ է, և հնարավորություն կա, որ դուք ձեզ ցուցադրեք ամենալավ կողմերով, համոզեք մարդկանց, որ արժանի եք առաջխաղացման և նոր պաշտոններ զբաղեցնելու: Օրը բարենպաստ է նաև սովորելու և մասնագիտական կարգը բարձրացնելու համար: Սակայն օրը Աղեղնավորների համար զերծ չի լինի խնդիրներից: Դրանք կլինեն ֆինանսական բնույթի: Նշանի շատ ներկայացուցիչներ ստիպված կլինեն զգալիորեն կրճատել ծախսերը: Հնարավոր է՝ արժեքավոր իր կորցնեն: Այդուհանդերձ՝ զգացմունքայնության ֆոնը կայուն է, օրվա ընթացքւմ լավ տրամադրությունը կպահպանվի:

Այծեղջյուր. Ամենահարմար օրն է որևէ նոր գործ ձեռնարկելու համար: Բայց սկզբից ամեն ինչ լավ մտածեք, լավ կշռադատեք, հիշեք ձեր նախորդ փորձը: Հնարավոր է նախապատրաստությունը զբաղեցնի օրվա առաջաին կեսը, բայց օրվա երկրորդ կեսը լիուլի բավարար կլինի ռեալ գործողությունների համար, որոնք զարմանալու աստիճան արդյունավետ կլինեն: Այսօր դուք սովորականից ավելի շատ կզգաք այլ մարդկանց բարոյական աջակցության կամ ուղղակի հավանության կարիքը: Ո՞ւմ դիմել: Առաջին հերթին՝ ոչ ընտանիքի անդամներին: Դիմեք հին ընկերներին՝ նրանց համար ավելի հեշտ կլինի հասկանալ ձեր քայլերի դրդապատճառները: Ձեզ մի մեղադրեք էգոիզմի մեջ: Ինչ էլ որ ասեն շրջապատի մարդիկ, ձեր եսասիրությունը խելամիտ չափերի մեջ է:

Ջրհոս. Ձեր բախտն այսօր չի բերում այն առումով, որ երկնքից փողեր չեն թափվում, իսկ թագաժառանգն էլ սպիտակ ձիով ձեզ չի դիմավորում շքամուտքի առաջ: Այդ ամենի համար հարկ կլինի չարչարվել, ջանք թափել: Արդյունքն իրեն երկար սպասեցնել չի տա: Այդ պատճառով էլ ոչ մի դեպքում ձեզ չի կարելի ալարել, ձեռքերը կախել, հետաձգել գործերը: Կենսական բարձր ներուժի շնորհիվ դուք հոգնածություն չեք զգում, եթե նույնիսկ արտաժամ եք աշխատում կամ երկար եք մնում մարզադահլիճում: Երեկոն նպաստավոր է առողջարարական և կոսմետիկ պրոցեդուրաների, ինչպես նաև մերսման սեանսների համար:

Ձկներ. Աշխատանքի վայրում խնդիրներից խուսափել չի հաջողվի, բայց շանս կա՝ նվազագույնի հասցնելու դրանց հետևանքները: Աշխատեք ունենանալ աջակցությունն այն ազդեցիկ մարդու, ում խոսքը լսում են ոչ միայն ձեր կողմնակիցները, այլև հակառակորդները: Ցանկալի չէ ֆինանսների հետ կապված ինքնուրույն և շտապողական որոշումներ կայացնել: Այսօր գումարները ճիշտ տեղաբաշխել և նպատակաուղղել ձեզ չի հաջողվի: Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը թերևս բարենպաստ է, մտերիմների հետ շփումները կուրխացնեն ձեզ: Կարելի է զբոսնել ընտանիքի անդամների հետ, մանկական հանգստի հետ կապված հարցեր լուծել, նախապատրաստվել ճանապարհորդության: