Հարավային Ֆրանսիայում ոստիկանությունը ձեռբակալել է երկրորդ դասարանի աշակերտին: Նա կասկածվում է չորս մեքենաներ այրելու մեջ: Նրան բռնել են հենց այն պահին, երբ նա փորձել է նորից մեքենա այրել,- այդ մասին հաղորդում է AFP գործակալությունը:
«Մենք այդ հարցին շատ լուրջ ենք վերաբերվում: Սկսել ենք հետաքննություն, և հույս ունենք, որ այս շաբաթվա մեջ հարցին լուծում կտրվի: Հիմա քայլեր են ձեռնարկվում, պարզելու համար, արդյոք 8-ամյա երեխան է հանցագործության հեղինակը»:
Տարիքի պատճառով, հարցաքննությունից անմիջապես հետո երեխային հանձնել են ծնողներին, սակայն նրան առանձին դատական հետաքքնության են կանչելու:
Իշխանությունները նաև ասացին, որ դատարանի որոշմամբ, երեխայի հետ կարող է անցկացնեն հոգեբանական փորձաքննություն և դրանից պարզ դառնա, որ երեխան ունի հոգեբանական խնդիրներ: Այս դեպքում երեխան կգտնվի բժիշ-հոգեբանների վերահսկողության տակ: