Նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի պատճառով մահացել է 7 մարդ, իսկ ուղևորների մյուս մասը տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերվել տուժածներ Ս. Հ.-ն (ծնվ. 1997 թ.), Հ. Հ.-ն (ծնվ. 1978 թ.), Է. Ս.-ն (ծնվ. 2001 թ.) Կ. Բ.-ն (ծնվ. 1975 թ.), Հ. Չ.-ն (ծնվ. 1997 թ.), Զ. Հ.-ն (ծնվ. 1978թ.) և Ա. Շ.-ն (ծնվ.1992 թ.), ովքեր տեղափոխվել են Գյումրի քաղաքի ԲԿ, իսկ անձը չպարզված 7 քաղաքացիներ մահացել են:
Մանրամասները՝ news.am-ի տեսանյութում:


