Նոյեմբերի 12-ին, ժամը 11.02-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վահագնի գյուղում ժամը 04.00-ի սահմաններում գայլերը հարձակվել են Ա. Բ.-ին պատկանող անասնագոմի վրա և հոշոտել 30 ոչխար, իսկ 140-ը կորած են: Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը:
Դեպքի մասին տեղեկացվել է Լոռու մարզպետը:


