Ֆեյսբուքյան օգտատեր Վիգեն Հովհաննիսյանի գրառումը ստորև ներկայացնում ենք առանց խմբագրման.

«ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀՐԱԺԱՐԱՎՈՒՄ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԻՑ:
Ես զզվում եմ Հայաստանի Հանրապետություն պետությունից: Այո ես հայ եմ, ես հպարտ եմ դրանով: Բայց չեմ ուզում լինել ՀՀ-ի քաղաքացի: Ինչու՞ Դե բռնվե\'ք:
Ես մեկ տարի է գտնվում եմ Ռուսաստանի Դաշնությունում: Ունեմ բոլոր նախադրյալները ստանալու Ռուսաստանի քաղաքացիություն (ունեմ սեփական օրինակ բիզնես, հանդիսանում եմ հարկատու, կինս ՌՖ քաղաքացի է, դուստրս ծնվել է ՌՖ-ում և հետևաբար ևս ստացել է ՌՖ քաղաքացիություն), բայց համառորեն չէի ուզում ստանալ ՌՖ անձնագիր, հպարտանալով իմ երկրի անձնագրով:
Վերջերս, շատ կարևոր մի գործարքի էի հրավիրված, սակայն այն չկայացավ, որովհետև հայտնաբերեցի, որ իմ անձնագիրն ու զին.գրքույկը կորցրել եմ: Հոգ չէ, մտածեցի, կդիմեմ Երկրիս դեսպանատուն և կվերականգնեմ փաստաթղթերս, կամ գոնե կստանամ որևէ տեղեկանք, որով իրավունք կստանամ վերադառնալ Հայրենիք և տեղում ստանալ նոր անձնագիր և զին.գրքույկ:
Այցելեցի դեսպանատուն:
Ես - Բարև Ձեզ, ես կորցրել եմ իմ անձնագիրը, խնդրում եմ ինձ տվեք \"վերադարձի վկայական\", որով ես իրավունք կունենամ մեկնելու Հայաստան, իմ Հայրենիք:
Դեսպանատան աշխատակից - Ինչ փաստաղթեր ունեք?
Ես - ՈՒնեմ անձնագրիս պատճենը և ՀՀ վարորդական իրավունք, որն ի դեպ ևս անձ հաստատող փաստաթուղթ է հանդիսանում:
Դեսպանատան աշխատակից - Որտեղից Ձեզ պատճե, եթե կորցրել եք անձնագիրը?
Քմծիծաղով պատասխանեցի որ վաղուց էի արել, և դեռ մի 10 հատ էլ ունեմ:
Դեսպանատան աշխատակից - Երիտասարդ, ավելի լավ է ներկայացրեք Ձեր անձնագիրը:
Ես - Եթե ես անձնագիր ունենայի, ինչու պիտի դիմեի Ձեր օգնությանը?
Դեսպանատան աշխատակիցը թոթափեց ուսերը և շարունակեց լրացրեք համապատասխան բլանկը և սպասեք մինչև կկանչենք:
.... լրացրեցի, 3 ժամ անց վերջապես կանչեցին:
Դեսպանատան աշխատակից - Ձեզ տեղեկանք կտանք միայն մեկ ամիս անց, քանի որ պետք է հարցումներ անենք Հայաստան համապատասխան կառույցներին, Ձեր անձը ճշտելու համար:
Ես - Բայց չէ որ ես ունեմ անձ հաստատող փաստաթուղթ, այն է վարորդական վկայականս:
Դեսպանատան աշխատակից - ՎՎ-ն հանդիսանում անձ հաստատող փաստաթուղթ:
Ես - ունեմ նոտարական վավերացումով անձնագրի պատճե և թարգմանություն:
Դեսպանատան աշխատակից - մենք չենք վստահում ռուսաստանի նոտարներին:
Ես - Եթե ինձ փողոցում ոստիկանը կանգնեցնի փաստաթղթեր ստուգելու համար, ինչ պատասխանեմ?
Դեսպանատան աշխատակից - Աշխատեք, որ ոստիկանը Ձեզ չբռնի:

Սա է Պետությանս ինձ տված պատասխանը:
Կից տեղադրում եմ ինձ տրված տեղեկանքն, առ այն, որ ես դիմել եմ Դեսպանատուն, և ինձ կանչել են ՄՈՏՈՎՈՐԱՊԵՍ մեկ ամիս հետո, իսկ այդ մեկ ամսվա ընթացքում պետք ԱՇԽԱՏԵՄ, ՈՐ ՈՍՏԻԿԱՆԸ ԻՆՁ ՉԿԱՆԳՆԵՑՆԻ....\"\"