ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ այսօր ժամը 13.45-ի սահմաններում ղարաբաղաադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում կործանվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Սա զինադադարի դեպքի կոպիտ խախտում է և հայկական կողմերը այս անգամ պետք է հասկացնեն Մինսկի խմբի համանախագահներին, որ լղոզված հայտարարություններով հանդես գալը և երկու կողմերին հանդարտեցնող կոչերով դիմելը հարցի լուծում չէ...Միևնույն ժամանակ հայկական կողմերը պետք է խիստ պատժեն ազեր-կոյունլուներին, ինչպես դա արեցին օգոստոսին, երբ Ի.Ալիևը ինքնահաստատման իր խնդիրը լուծելու և բանակցություններում ավելի կոշտ դիրքերից հանդես գալու համար երեք տասնյակից ավել կոյունլունելի սպանդի պատճառ դարձավ...Սև և սպիտակ ոչխարների լրատվամիջոցները բոլորին ուզում են համոզել, որ հայկական ուղղաթիռը խախտել է իրենց օդային տարածքը...Հիմա էլ արդեն հեքիաթներ են հորինում, որ այն փորձել է ռմբակոծել ազերիական դիրքերը...Սակայն չգիտես ինչո՛ւ խոցված ուղղաթիռը ընկել է չեզոք գոտում, այլ ոչ թե Ադրբեջանի տարածքում...Ազերիները սրա բացատրությունը չեն տալիս...Ով որ կանգնած է այս սադրանքի հետևում և ուղղորդում է Ալիևին շատ լավ պատկերացնում է այս ավանտյուրայի գինը...Նրանց պետք է հայերի ձեռքերով նորից պատժել Ի. Ալիևին և ևս մեկ անգամ նրան ցույց տալ, թե եթե «իրենք» չլինեն, ապա Ալիևների դինաստիան կկործանվի...

Հ.Գ. Արցախը և նրա պաշտպան ՀՀ-ն շատ արագ պետք է պատասխանեն ազերիների այս ոտնձգությանը ...Եթե պատասխանը իրեն երկար սպասել տվեց քոչվոր թուրքը դրանից «երես կառնի» ու չի էլ բացառվում, որ ռմբակոծման ենթարկի Արցախի խաղաղ բնակավայրերը կամ մայրաքաղաք Ստեփանակերտը...Փորձը ցույց է տալիս, որ թուրքին որ պատժում ես՝ երկար ժամանակ «պահ մտած» է ման գալիս...Իսկ Ռ.Սաֆարովի դեպքի պահով անպատիժ մնալը բերեց նրան, որ հիմա արդեն Արցախում ձերբակալված «մարդասպան հերոս» ազերիներին են ուզում ազատության մեջ տեսնել...