«Բնապահպանական հիմնախնդիրները և լրագրողները. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով սեմինար՝ Նոյեմբերի 19-23-ը Ծաղկաձորում: Ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհի մրցույթի շրջանակներում:
«Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիան Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպում է «Բնապահպանական հիմնախնդիրները և լրագրողները. մարտահրավերներ և լուծումներր» խորագրով սեմինար, որը նախատեսված է գործող և ուսանող-երիտասարդ լրագրողների համար:
Ծրագիրը նախատեսվում է անցկացնել ք. Ծաղկաձորում, նոյեմբերի 19-23-ն ընկած ժամանակահատվածում:
ԶԼՄ-ները, հանդիսանալով հասարակությանը կրթող և հասարակական կարծիք ձևավորող հիմնական ինստիտուտներից մեկը, նպաստում են հասարակության մեջ էկոլոգիական հիմնախնդիրների, վերջիններիս մարտահրավերների և լուծման ուղղիների մասին գրագետ և օբյեկտիվ տեղեկատվության տարածմանն ու լուսաբանմանը:
Ծրագրի նպատակն է մասնակիցներին առավել ընդգրկուն և օբյեկտիվ տեղեկատվություն ներկայացնել հետևյալ թեմաներով`
- Տարածաշրջանային և համաշխարհային բնապահպանական հիմնախնդիրներ:
- Հայաստանի բնապահպանական մարտահրավերները և դրանց լուծման հնարավոր ուղիները:
- Կայուն զարգացման հայացեկարգը, հիմնախնդիրներն ու հեռանկարները:
- Պոստ Ռիո+20 գործընթացը:
- Կանաչ տնտեսությունը՝ որպես կայուն արտադրության և սպառման «բանալի»:
- ԳՁՕ. հավանական ռիսկեր:
- Մեդիա նյութերի պատրաստման կարողությունների զարգացում՝ նյութերի հարստացումը ինֆոգրաֆներով, տեսանյութերով և գրաֆիկայով:
- Տեղեկտվության տարածումն ու սոցիալական մեդիայի կիրառումը` վերջնական նպատակին հասնելու համար:
- Նոր և այլընտրանքային մեդիաների հնարավորությունների օգտագործումն էկոլոգիական խնդիրները լուսաբանելիս, սոցիալական ցանցերի ներգրավվումը հանրային իրազեկման գործընթացում:
Կանաչ կոմունիկացիայի (green communications) տեսլականը, գործառույթները և նպատակները 21-րդ դարում։
Ընտրության կարգ
Մասնակիցները պետք է լինեն`
- գործող կամ ուսանող լրագրողներ,
- 18-35 տարեկան:
Լրացված հայտերն ուղարկել [email protected] էլ.հասցեով մինչև 15.11.2014, ժամը 24.00:
Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մինչև 17.11.2012
Ծրագրի բոլոր ծախսերը ֆինանսովորում է կազմկոմիտեն:


