«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Թեև գերթանկարժեք բիոզուգարանների շուրջ աղմուկը մարել է, բայց դրանք դեռևս տեղադրված են ու շարունակում են չաշխատել։

Երեկ «Ժողովուրդ»-ը Տաթևի համայնքապետ Մուրադ Սիմոնյանից հետաքրքրվեց «Տաթևեր» ճոպանուղու մոտ գտնվող բիոզուգարանի ճակատագրով։

- Պարոն Սիմոնյան, «Տաթևեր» ճոպանուղու մոտ գտնվող բիոզուգարանը դեռ չի՞ աշխատում։

- Էդ բիոոզուգարանը երբ պետք է այստեղից հանեն տանեն (ծիծաղում է)։ Ճոպանուղու տարածքում հասարակական զուգարանի կառուցման շինարարությունը սկսվել է, պատերն են շարում։ Ամեն ինչը հաստատված է օրենքով։ Այնպես որ, այն մեկը, նույնիսկ չգիտեմ, թե ում է պատկանում, կխնդրեի գան, տանեն։ Թող մեր տարածքից հանեն, տանեն, որ այլևս այդ թեման չշոշափվի։

- Չե՞ն գալիս, չե՞ն հետաքրքրվում։

- Չէ, չե՞ն հետաքրքրվում։ Ո՞վ պետք է հետաքրքրվի։ Կրկնում եմ՝ նույնիսկ տեղյակ չեմ, թե դա ում սեփականությունն է՝ ազգային մրցունակության հիմնադրամի՞, թե՞ էկոնոմիկայի նախարարության։ Կոնկրետ համայնքին էլ հատկացված չէ, որ գոնե ես իմանամ, թե ինչ անեմ դրա հետ, ինչպես տնօրինեմ կամ Ձեզ ինչ պատասխանեմ»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: