Իտալական «La Stampa» թերթում՝ լրագրող Աննա Զաֆեսովայի տպագրված հոդվածից մեջ ենք բերում հատվածներ:
Ադրբեջանի բանակը Ղարաբաղի երկնքում ուղղաթիռ է խոցել: Ադրբեջանում ընդգրկված հայկական մեծամասնությամբ անկլավը դոմինոյի առաջին քարն էր, որ հանգեցրեց ԽՍՀՄ փլուզմանը՝ 1988-ին դառնալով պատերազմի թատերաբեմ, որը ցրեց կոմունիստական «ժողովուրդների եղբայրության» միֆը: Ուղղաթիռի կործանումից և երեք օդաչուների զոհվելուց հետո վերջին ամիսների լարվածությունը բաց հակամարտության վերածվելու սպառնալիք է պարունակում:
Միջադեպը կարող է հակամարտության բռնկման բոցը դառնալ՝ վերջին ամիսների սահմանային բախումների սրացումից հետո:
Ըստ որոշ մեկնաբանների՝ Կովկասում մոռացված հիմնախնդիրը կարող է զգալ Ուկրաինայի պատերազմի հետևանքները նաև այն պատճառով, որ Ռուսաստանը, տասնամյակներ շարունակ լինելով Երևանի և Բաքվի միջև կամուրջ ձգելու գործընթացի երաշխավոր և միջնորդ, կարող է գայթակղվել հայերին աջակցելու գաղափարով:
Վլադիմիր Պոտինը Սոչի կանչեց Սարգսյանին և Ալիևին՝ նոր միջնորդական փորձի նպատակով, որը նորից բարձրացրեց նրա միջազգային վարկանիշը, իսկ որոշ թերթեր ենթադրեցին Մոսկվայի նեոիմպերիալիստական նպատակների ընդլայնումը նաև նախկին խորհրդային Կովկասի տարածքում: Այնուամենայնիվ, ՌԴ նախագահի ներկայությամբ երկու երկրների առաջնորդները հիմնականում նույն մեղադրանքներով են փոխանակվեցին, որոնք որ հնչում են վերջին 20 տարվա ընթացքում՝ առանց որեւէ առաջընթացի հիմնախնդրի լուծման հարցում: