Սահմանադրական դատարանը սկսել է քննել Միխաիլ Սաակաշվիլի` նախագահական լիազորությունների ժամկետի լրացման հետ կապված հայցը: Գրում է Грузиа Онлайн կայքը:
«Դիմադրության շարժման» առաջնորդներ Դավիթ Թարհան- Մաուրավին, Սոսո Մանջավիձեն և Իրմա Իվանշվիլին պահանջում են արագացված կարգով քննել հայցը, որը ներկայացրել են Սահմանադրական դատարան:
Խոսքը 2006 թվականին ընդունված սահմանադրական փոփոխությունների մասին է: Համաձայն այդ փոփոխությունների` Վրաստանի նախագահ Միխաիլ Սաակաշվիլին 2013 թվականի հունվարին երկարացրել է նախագահական լիազորությունների ժամկետը մինչև 2013 թվականի հոկտեմբեր` 9 ամսով: Հայցի հեղինակները պահանջում են այդ փոփոխությունը անվավեր ճանաչել և դադարեցնել Սաակաշվիլիի լիազորությունները:
Հետաքրքիր է այն հանգամանքը, որ դատարանում որպես պատասխանող կողմ հանդես է գալու Վրաստանի կառավարությունը, քանի որ 2006 թվականի փոփոխությունները իրականացրել է հենց պարլամենտը:
Մանջավիձեն նշել է, որ եթե Սահմանադրական դատարանը չբավարարի հայցը և չքննի արագացված կարգով, ապա երկրում բողոքի ակցիաներ կսկսվեն:
Նրա խոսքերով` չկա ոչ մի այլ երկիր, որտեղ նախագահի լիազորությունները կտևեն ավելի քան 5 տարի: