«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 23-ին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ Փարիզ կմեկնի խորհրդարանական պատվիրակություն, որի կազմն այս օրերին հստակեցվում է: Տեղեկացանք, որ Գալուստ Սահակյանը Փարիզ է մեկնելու կնոջ` Ժաննա Աղաբաբյանի հետ: ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը հրաժարվեց մանրամասներ հայտնել՝ ասելով, թե հարցերը գրավոր ուղարկեք:

«Ժողովուրդ»-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ զրույցում պարզեց, որ իսկապես նման այց նախապաստրաստվում է: Ավելին՝ պատվիրակության կազմում նա ևս ընդգրկված է լինելու, իսկ թե էլ ովքեր են լինելու, տեղյակ չէր, քանի որ վերջնական կազմը դեռևս հաստատված չէ: Հետաքրքիր է, որ հատկապես ՀՀԿ խմբակցության կանանց միջև դարձյալ «անողոք» մրցակցություն է ծավալվել` նորաձևության մայրաքաղաք մեկնող պատվիրակության կազմում ընդգրկվելու համար: Իսկ թե ով կհաղթի, ցույց կտա ժամանակը, երբ կհրապարակվի ԱԺ պատվիրակության կազմը»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: