ՀՀ վաստակավոր արտիստուհի Սոֆի Դևոյանը հայտնվել է դատարանում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս տարվա հունիսի 10-ին Սյունիքի մարզի Կաթնառատ համայնքի բնակիչ Արա Գևորգյանը դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան Սոֆի Դևոյանից վնասի հատուցման պահանջով:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, Սոֆի Դևոյանն ասաց, որ ինքն այս պատմության հետ իրականում առնչություն չունի: Պարզապես 2012 թ.-ին արտիստուհու վարորդը վթարի է ենթարկվել իր մեքենայով, դրա համար էլ Դևոյանի անունն է հայտնվել փաստաթղթերում:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ 2012թ. նոյեմբերի 12-ին Սոֆի Դևոյանին պատկանող Mercedes C-500 մակնիշի ավտոմեքենայի վարորդ 46-ամյա Հմայակ Միքայելյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իրեն վստահված «Մերսեդես S 500» մակնիշի 80 DD 077 համարանիշի ավտոմեքենայով կատարել է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել վթարային իրադրություն, ավտոմեքենայի առջևի մասով ընդհարվել է Դավիթ Բեկ փողոցով ընթացող Արա Գևորգյանի վարած ՎԱԶ-21214 մակնիշի 555 TD 35 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով Ա. Գևորգյանը և ուղևոր Ն. Սիմոնյանը ծանր մարմնական վնասվածքներ էին ստացել, իսկ ուղևոր Ս. Աբրահամյանը մահացել էր:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: