Հանրապետության տարածքում՝ նոյեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-17-ին շրջանների զգալի մասում, 18-19-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:
Քամին` արևելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 16-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի, 17-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 4-5, 19-ի գիշերը ամենուրեք կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում` նոյեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-17-ին սպասվում են տեղումներ, 18-19-ին էական տեղումներ չեն սպասում: