Նապոլեոն Բոնապարտի հայտնի եռանկյունի գլխարկներից մեկը Ֆրանսիայում աճուրդով վաճառվել է 2.2 մլն դոլարով: Այս մասին հայտնում է BBC-ն` հղում կատարելով Փարիզից 55 կմ հեռավորությամբ գտնվող Ֆոնտենբլո քաղաքում անցկացված աճուրդի կազմակերպիչներին:
Ներկա պահին պահպանվել է միայն 20 նմանատիպ գլխարկ, որոնք կրել է ֆրանսիացի կայսրը: Աճուրդի էին հանվել նապոլեոնյան հավաքածուի շուրջ 1000 առարկա, որոնք պատկանում են Գրիմալդի ընտանիքին, որից սերում է Մոնակոյի Ալբերտ Երկրորդ արքայազնը: