Վերջերս Միացյալ երիտասարդական լիգան լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ իրենց կողմից բացահայտվել է «Հայ Առաքելական եկեղեցու եկեղեցասիրաց եղբայրակցություն» կազմակերպությունը, որը, գրանցվելով որպես հասարակական կազմակերպություն, Հայ Առաքելական Եկեղեցու անվան տակ հավաքներ է կազմակերպում ու կրոնական քարոզներ անում:
Միացյալ երիտասարդական լիգայի հայտարարությունից հետո Տեր Եսայի քահանա Արթենյանը ասաց, որ այդ կազմակերպությանը որպես աղանդ որակելը չափազանցություն է ու ճիշտ չէ:
Իսկ YerevanNews.am-ի թղթակցի այն հարցին, թե «Հայ Առաքելական եկեղեցու եկեղեցասիրաց եղբայրակցություն» հասարակական կազմակերպությունը կցված է արդյո՞ք եկեղեցուն, թե՞ աղանդ է, Ամարյանը ընդգծեց հետևյալը:
«Իրենք կցված չեն եկեղեցուն, և ոչ էլ բխում է եկեղեցու շահերից: Նրանք ժամանակին ներկայացրել են, որ ունեն առաքելական գաղափարներ, որպեսզի Ղարաբաղում գրանցվեն: Այդ գրանցման մեջ օգնեց Պարգև Սրբազանը չիմանալով իրական եղելությունը, սակայն ամեն ինչ պարզ դառնալուց հետո հասկանալի դարձավ, որ այն չի բխում եկեղեցու շահերից: Չնայած այդ մասին ոչ ոք չի ցանկանում խոսել»:


