Այսօր՝ նոյեմբերի 17-ին ամբողջ աշխարհում նշում են ուսանողների միջազգային օրը: Երևանյան ուսանողությունը բացառություն չէ այդ հարցում: Երևանի պետական համալսարանում մեջ շուքով են նշել այդ տոնը: Միջոցառումները սկսել են առավոտյան: Այդ մասին YerevanNews.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Երևանի պետական համալսարանի ուսխորհրդի նախագահ Ռաֆայել Քարամյանը:
«Առավոտյան ուսանողական ռեկտորատ, որը բացառիկ միջոցառում է Հայաստանի Հանրապետությունում, այդ միջոցառման շրջանակներում համալսարանում դասախոսում են ուսանողները: Այս միջոցառումը իրականցվում է արդեն հինգ տարի է: Այդ միջոցառման իմաստը այն է, որ ուսանողները այդ դասախոսելու ծանր բեռը վերցնում են իրենց վրա: Իսկ արդեն ժամը 14:00 տեղի է ունեցել ավանդական դարձած ուսանողական համերգը, որը կազմակերպել է ուսանողական խորհուրդը:
Ուսանողներին մաղթում եմ նպատակասլացություն, համարձակություն և թող իրենց վրա չազդեն ոչ մի արտաքին և ներքին բռնություն: Եվ այսպես ավելի ժողովրդական ասած, թող լինեն խենթ ու խելառ»,- ուսանողներին մաղթեց մայր բուհի ուսխորհրդի նախագահը:
YerevanNews.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին և մաղթանքներին:


