Բավական է կուլտուրայի զոհ լինենք: Ում են պետք միջազգային կազմակերպություններն ու իբր հումանիտար կառույցները,որոնք վաղուց դարձել են խորհրդանշական կառույցներ և որոշ գերտերությունների շահերը սպասարկող խամաճիկներ: Նկատել եք,որ վաղուց սրանք ոչ մի երկրի վրա ազդեցություն չունեն, ոչ մի կոնֆլիկտի լուծում չեն կարողանում տալ, ոչ մի գերտերություն նրանց շան տեղ չի դնում: Նավթա,կամ այլ դոլլարներ ունես ինչ կուզես արա,սրանք միայն հերթապահ ճառեր կասեն, իսկ եթե ոչ, բայց գոնե ուժեղ ես ոչինչ չեն ասի,եթե ուժեղ էլ չես, ապա վայն եկավ տարավ: Այ, եթե ոչ դոլլար ունես, ոչ՝ ուժ, ապա կհիշեն իրենց սին միջազգային օրենքներն ու որոշումները: Անիմաստ սրանց հետ համագործակցելու վրա գումարներ ենք ծախսում,կամ անդամավճար տալիս: Նավթ չունենք, բայց հզոր բանակ ունենք. ժամանակն է թողնենք ձևականությունները և անենք ինչ մեզ ձեռնտու է, կորչեն գրողի ծոցը բոլոր միջազգային կառույցները. ուժն է ծնում իրավունք,էլ չասեմ, որ հաղթողին չեն դատում:

Տիգրան Մկրտչյան Facebook