Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ԱԺ նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունվեց Կառավարության կողմից ներկայացված «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը: Պատգամավորները այս դեպքում միակարծիք էին՝ 100 կողմ, իսկ դեմ և ձեռնպահ ձայներ չկային: 

Նշենք նաև, որ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է Կառավարության հաստատած 31 սահմանամերձ համայնքներին աջակցություն` բնակչության սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի վարձավճարները մասամբ փոխհատուցել պետբյուջեի միջոցներից։

Ինչպես նաև երկրորդ ընթերցմամբ քվեարկության դրվեց «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագիծը: Այս անգամ այն ընդունվեց 94 կողմ, 3 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: