Նոյեմբերի 17-ին, ժամը 21.25-ին Հայաստանի ԱԻՆ-ում, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող Կ. Դեմիրճյանի անվան «Մարզահամերգային համալիրում»  ծխապատ գոտի է առաջացել:

Իսկ արդեն այսօր՝ նոյեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, բռնկված հրդեհի և դրա պատճառների մասին պարզաբանեց ՄՀՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության պատասխանատու Կորյուն Գրիգորյանը:

«Երեկ՝ հրդեհի ժամանակ մեզ թույլ չեն տվել ներս մտնել: Գուրգեն Խաչատրյանի հրահանգով, այսօր էլ ոչ ոք չի կարողանում մոտենալ տարածքին, հետևաբար ես ոչ մի տվյալ չեմ կարող ասել կրած վնասների և գույքի անխնա շահագործման մասին»:

Իսկ այն հարցին, թե որտե՞ղ է բռնկվել հրդեհը, կա՞ն մարդկային տուժածներ, նա պատասխանեց:

«Նախ ես ուրախ եմ, որ կազմակերպվում են ուսանողության համար միջոցառումներ, սակայն չպետք  է մոռանանք անվտանգության կանոնների մասին: Փառք Աստծո մարդկային զոհեր չկան, ինչպես նաև տուժածներ: Հրդեհը բռնկվել է մարզասրահի սաունայում, որը նախատեսված է մարզիկներ համար: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչ էին անում երգիչները այնտեղ, գուցե երգելուց առաջ երգիչները մկանները թուլացնելու կարիք են ունեցել: Այսպես ասեմ «Մարզահամերգային համալիր»-ը վերածված է եղել բարդելի»,- ասաց նա: